Jump to content

Մաքսիմ Դադաշև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսիմ Դադաշև
լեզգիներեն՝ Дадашев Каибханан хва Максим և ռուս.՝ Максим Каибханович Дадашев
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 30, 1990(1990-09-30)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 23, 2019(2019-07-23) (28 տարեկան)
Մահվան վայրCheverly, Փրինս Ջորջս շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
ԳերեզմանՊետերգոֆ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունԲալթյան պետական տեխնիկական համալսարան
Մասնագիտությունբռնցքամարտիկ

Մաքսիմ Կաիբխանովիչ Դադաշև (ռուս.՝ Максим Каибханович Дадашев, սեպտեմբերի 30, 1990(1990-09-30), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 23, 2019(2019-07-23), Cheverly, Փրինս Ջորջս շրջան, Մերիլենդ, ԱՄՆ) ռուս պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, առաջին միջին քաշային կարգի (մինչև 63,5կգ) ներկայացուցիչ։ Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ, 2015 թվականի Եվրոպական խաղերի մասնակից, Ռուսաստանի սիրողական առաջնությունների մրցանակակիր։ Ազգությամբ լեզգի[1][2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Դմիտրի Ուստինովի անվան Բալթյան պետական տեխնիկական համալսարանը։

2015 թվականի Եվրոպական խաղերի 1/8 եզրափակչում նա գերակշռող առավելություն ուներ մրցակցի՝ Դինա Ուոլշայի դեմ։ Դադաշևը նույնիսկ առաջին ռաունդում իր մրցակցին նոկդաունի է ենթարկել։ Սակայն դատավորները, առանձին որոշումներով, հաղթանակը տվել են Ուոլշին։ Հետագայում նրանք որակազրկվել են, բայց մենամարտի արդյունքները նույնն են մնացել։ Եվրոպական խաղերից հետո Դադաշևը որոշել է տեղափոխվել պրոֆեսիոնալ բռնցքամարտ[3]։

2019 թվականի հուլիսի 20-ին Մաքսիմ Դադաշևը պայքարել է IBF վարկածով աշխարհի չեմպիոն դառնալու համար։ Նրա հակառակորդը եղել է պուերտոռիկացի Սաբրիել Մատիասը։ 11-րդ ռաունդում մարտը կանգնեցվել է մրցավարի կողմից, որովհետև ռուս բռնցքամարտիկը ստացել էր մի շարք հարվածներ և չէր կարողացել վերահսկել մարտի ընթացքը[4]։ Դադաշևի վիճակը կտրուկ վատացել է հիվանդանոցի ճանապարհին։ Նրան շտապ հոսպիտալացրել են ուղեղի այտուցվածության կասկածով։ Ավելի ուշ բռնցքամարտիկի մոտ հայտնաբերվել է գանգի տրեպանացիա[5]։ Նա հայտնվել է արհեստական կոմայի մեջ։

2019 թվականի հուլիսի 23-ին նա գիտակցության չգալով մահացել է՝ վերջին մարտում ստացած վնասվածքների պատճառով[6][7]։

Սպորտային արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրողական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
№ Մարտ Արդյունք Ռեկորդ Հակառակորդ Եղանակ Հրապարակ Մարտի վայր Ամսաթիվ Ծանոթագրություն
14 Պարտություն 13-1 Սուբրուել Մատիաս Տեխնիկական նոկաուտ MGM National Harbor ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ, Օքսոն Հիլ 20190719 19 հուլիսի, 2019 IBF վարկածով որակավորման պայքար։
13 Հաղթանակ 13-0 Ռիկի Սիսմունդո Նոկաուտ The Hangar ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ, Կոստա Մեսա 20190323 23 մարտի, 2019
12 Հաղթանակ 12-0 Անտոնիո Դեմարկո Միաձայն որոշում Park Theater ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ, Լաս Վեգաս 20181020 20 հոկտեմբերի, 2018 Պաշտպանել է NABF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
11 Հաղթանակ 11-0 Դարլեյս Պերես Նոկաուտ MGM Grand ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ, Լաս Վեգաս 20180609 9 հունիսի, 2018 Պայքարել NABF վարկածով չեմպիոնի տիտղոսի համար։
10 Հաղթանակ 10-0 Աբդիել Ռամիրես Միաձայն որոշում StubHub Center ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ, Կարսոն (Կալիֆոռնիա) 20180310 10 մարտի, 2018
9 Հաղթանակ 9-0 Կլարենս Բուտ Նոկաուտ Save Mart Arena ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ, Ֆրեզնո 20171111 11 նոյեմբերի, 2017
8 Հաղթանակ 8-0 Խոսե Մարրուֆո Նոկաուտ Microsoft Theater ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ, Լոս Անջելես 20170805 5 օգոստոսի, 2017
7 Հաղթանակ 7-0 Բիլան Մախասին Նոկաուտ StubHub Center ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ, Կարսոն (Կալիֆոռնիա) 20170422 22 ապրիլի, 2017
6 Հաղթանակ 6-0 Ժերոմ Ռոդրիգես Նոկաուտ Sportsmans Lodge ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ, Ստուդիո Սիթի 20170127 27 հունվարի, 2017
5 Հաղթանակ 5-0 Էֆրեյն Կրուս Տեխնիկական նոկաուտ Cosmopolitan of Las Vegas ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ, Լաս Վեգաս 20161126 26 նոյեմբերի, 2016
4 Հաղթանակ 4-0 Էդդի Դիաս Միաձայն որոշում Sportsmans Lodge ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ, Ստուդիո Սիթի 20161014 14 հոկտեմբերի, 2016
3 Հաղթանակ 3-0 Ջեյսոն Գևինո Տեխնիկական նոկաուտ Pioneer Event Center ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ, Լանքասթեր 20160716 16 հուլիսի, 2016
2 Հաղթանակ 2-0 Ռաշեդ Բոգար Նոկաուտ Sportsmans Lodge ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ, Ստուդիո Սիթի 20160514 14 մայիսի, 2016
1 Հաղթանակ 1-0 Դարին Հեմփթոն Նոկաուտ Oceanview Pavilion ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ, Պորտ Հաենեմ 20160402 2 ապրիլի, 2016 Առաջին մարտը պրոֆեսիոնալ ռինգում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://chernovik.net/content/lenta-novostey/bokser-maksim-dadashev-umer-posle-poedinka
  2. https://topspb.tv/news/2019/07/23/bokser-maksim-dadashev-biografiya/
  3. «Максим Дадашев решил перейти в профессиональный бокс». akboxing.ru. 2015 թ․ հուլիսի 2. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. «Секундант получившего отёк мозга Дадашева: не мог убедить его остановить бой» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  5. «Дадашев перенёс трепанацию» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  6. «Российский боксёр Максим Дадашев умер в США». ТАСС. 2019 թ․ հուլիսի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  7. «Скончался госпитализированный после боя боксёр Максим Дадашев». 2019 թ․ հուլիսի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Максим Дадашев». vringe.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.